Բաժիններ՝

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 13 մահ. ԱԻՆ

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 639 դեպք, որից 331-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 229 հրդեհի, 1 փլուզման, 8 ինքնասպանության փորձի դեպք, 79 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 175 կենցաղային կանչ. տուժել է 178 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 4 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 13 մահ:

Արձանագրվել է թունավորման 9 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 15 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 7 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 7 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս