«ԱԺ նախագահ Ալենն Արցախի անկախության 30-ամյակը նշել է Հունաստանում. Արցախ գնալու ժամանակ չունի». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ըստ Tzhvzhik թելեգրամյան ալիքի, ՀՀ ԱԺ նախագահ Ալենը հանգստանում է Հունաստանի Միկոնոս կղզում և ժամանակն անցկացնում է ամենաթանկ զվարճանքի վայրերում…

Ըստ նույն թելեգրամյան ալիքի, Ալենը, ինչպես նաև քայլիստ երեսփոխան DJ Էդիկն իրենց երեկոներից մեկն անցկացրել են Միկոնոսի ամենաթանկ “The Void club” ակումբում, որի մուտքը միայն արժի 3-6 հազար եվրո…

Իսկ մեկ օր առաջ էլ, ըստ Tzhvzhik թելեգրամյան ալիքի, Ալենը մի լավ տժժացել է Սկորպիոնս հանգստավայրում…

Հիմա հասկանալի է, թե ինչու՛ Արցախի անկախության 30-ամյակի օրը՝ սեպտեմբերի 2-ին Նիկոլ Անհողն ու իր ԱԺ նախագահն Արցախ չմեկնեցին… Նրանք հանգստանում են. մեկը հայրենի Տավուշում, իսկ մյուսն էլ Միկոնոսում…

Հետաքրքիր է, նախկիններին արդարացիոնեն քննադատողները հիմա չեն հարցնում իրենց սիրելի քայլիստներին և նույն Ալենին, թե իրենց որտեղից այդքան գումար, որ կարող են միայն ակումբ մուտքի համար 3-6 հազար եվրո վճարել…

Քայլիստ “բոմժերն” այնքան են հաբռգել, որ երկիրը կործանելուց և խայտառակելուց հետո վայելում են իրենց հանգիստն արտերկրներում՝ մոռանալով, թե մինչև իշխանության գալը ինչերի են ընդունակ եղել, որ ամսեկան մի 100 հազար դրամ գումար վաստակեին…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930