
Շախմատի ԵԱ. Նախավերջին տուրում Գաբուզյանը պարտվեց, Մարտիրոսյանը հաղթեց

Նախավերջին տուրում առաջատարներին հետապնդող Հովհաննես Գաբուզյանը սևերով պարտվեց իտալացի Դանիելե Վոկատուրոյին ու դուրս մնաց չեմպիոնական մրցավազքից: Գաբուզյանն այժմ 6.5 միավոր ունի, իսկ առաջատարը 8 միավորով Անտոն Դեմչենկոն է:
Այս տուրում միակ հաղթանակը տոնեց Հայկ Մարտիրոսյանը՝ պարտության մատնելով Ֆելիք Բլոհբերգերին: Հայկը ևս այս պահին ունի 6.5 միավոր:
Ոչ-ոքիներ խաղացին Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Գաբրիել Սարգսյանը` միավորների քանակը հասցնելով համապատասխանաբար 6.5-ի, 5.5-ի ու 6.5-ի: Այսօր կկայանան վերջին տուրի պարտիաները: