«Դրվում է պահանջ, որ բոլոր աշխատողները կա՛մ պետք է պատվաստվեն, կա՛մ էլ 14 օրը մեկ ներկայացնեն կորոնավիրուսի՝ սեփական միջոցներով կատարած թեստի բացասական պատասխան»
Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որպեսզի ձեզ համար հոկտեմբերի 1-ից անակընկալ չլինի, տեղեկացնում եմ, որ շրջանառության մեջ է դրված «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ անելու նախագիծը, որը լուրջ անհարմարություններ է առաջացնելու գրեթե ԲՈԼՈՐ գործատուների և գրեթե ԲՈԼՈՐ գրանցված աշխատողների համար:
Փոփոխությունների մասին՝
Դրվում է պահանջ, որ ԲՈԼՈՐ աշխատողները կամ պետք է պատվաստվեն, կամ էլ 14 օրը մեկ ներկայացնեն կորոնավիրուսի՝ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ կատարած թեստի բացասական պատասխան: Եթե աշխատակիցը հրաժարվում է դա կատարելուց, ապա գործատուն կարող է թույլ չտալ նրան կատարել իր աշխատանքային պարտականությունները, իսկ համաձայն գործող օրենքի՝ 30 օր անընդմեջ աշխատանքային պարտականությունները չկատարող աշխատակցին, գործատուն իրավունք ունի հեռացնել աշխատանքից:
Փոփոխությոնների նախագծի հղումը՝ այստեղ․
Համոզված եմ, որ առաջարված փոփոխությունների փաթեթը ոչ միայն որևէ դրական ազդեցություն չի թողնելու համավարակի տարածման կանխարգելման վրա, այլ նաև առաջացնելծու է խտրական մոտեցումներ բնակչության տարբեր խմբերի միջև, օրենքին ենթարկվելու տեսանկյունից՝ բնակչության տարբեր շերտերի միջև ստեղծելու է անհավասար պայմաններ, ինչպես նաև հանդիսանալու է ծանր սոցիալական բեռ մեր քաղաքացիների համար:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, տեղեկացնում եմ, որ ԲՈԼՈՐ գործատուները և աշխատակիցները կարող են իմ կողմից ստանալ խորհրդատվություն:
Խորհրդատվության պայմաններին ծանոթանալու և հերթագման համար՝ գրել անձնական նամակ:
Հ.Գ. Պատվաստումները առողջապահական ոլորտում անփոխարինելի գործիք են, սակայն պատվաստումը պետք է լինի քաղաքացու կողմից գիտակցված, այլ ոչ պարտադիր կամ «կամավոր-պարտադիր», իսկ բուժաշխատողների կողմից, պատվաստանյութի կիրառությունը պետք է լինի ցուցումով»: