Կալիֆոռնիայում ձախողվել է Alpha կրող հրթիռի թեստային արձակումը
Ամերիկյան Firefly Aerospace ընկերության Alpha կրող հրթիռը պայթել է Կալիֆոռնիայում նրա արձակումից մի քանի րոպե անց: Այդ մասին կազմակերպությունը հաղորդել է Twitter-ում։
«Բարձրանալու առաջին փուլի ժամանակ տեղի է ունեցել արտահաստիքային իրադրություն, որի արդյունքը դարձել է հրթիռի կորուստը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ճշտվում է, որ հրթիռի արձակումն իրականացվել է ռազմաօդային ուժերի «Վանդենբերգ» բազայում սեպտեմբերի 2-ին ժամը 18:59-ին (Երեւանի ժամանակով 06:59-ին):
Դա եղել է Alpha-ի առաջին փորձնական թռիչքը, որն ընկերությունը համարում է «ոչ մեծ արբանյակների բուռն կերպով աճող շուկայի» համար նախատեսված:
Spaceflight Now պորտալի տեղեկատվության համաձայն, պայթյունը տեղի է ունեցել արձակումից 2,5 րոպե անց:
Firefly Aerospace ընկերությունը մտադիր է ավելի ուշ պատմել միջադեպի հանգամանքների մասին: Իսկ առայժմ կազմակերպությունն զբաղվում է տեղի ունեցածի մասին տեղեկատվություն հավաքելով:
Ավելի վաղ ռադիո Sputnik-ի եթերում փորձագետը ենթադրել է, թե ԱՄՆ-ի զինվորականները որտեղ են օգտագործելու «Երկաթե գմբեթը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: