Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 1 մարդ մահացել է

Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում 2021թ. սեպտեմբերի 2-ին, ժամը 11:40-ի սահմաններում, Արագածոտնի մարզի 62-ամյա բնակիչն իր վարած «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենայով դեպի Արթիկ քաղաք ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել այնտեղ կայանած «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենային:

«Բախման հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ մյուս վարորդը մահացել է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930