Մի դժգոհեք կյանքից, կամ՝ ինչպես ավելի դանդաղ ծերանալ
Ուզո՞ւմ եք իմանալ՝ ինչպես ավելի դանդաղ ծերանալ, կարդացեք, ժպտացեք և եզրահանգումներ կատարեք:
1. Հեծանիվ գնեք:
2. Սիրահարվեք: Ոչինչ այդպես կարգապահ չի դարձնում մարմինը, ինչպես դուր գալու ցանկությունը:
3. Նիհարեք: Տարիքի հետ մարդը կանգնում է անխուսափելի ընտրության առաջ՝ դե՞մքը, թե՞ մարմինը: Մարմինը լավ մարզավիճակում պահել հնարավոր է, դեմքը՝ ոչ. համենայն դեպս, առանց պլաստիկ վիրաբուժության կամ կոսմետոլոգիայի:
4. Մի կերեք 7-ից հետո:
5. Մի նախանձեք:
6. Քնեք 8 ժամից ոչ պակաս:
7. Գումարը թեթև և ուրախ ծախսեք:
8. Հանգստացեք: Տարեկան գոնե 2 անգամ:
9. Հետաքրքրասեր եղեք: Մարդը, ում հետաքրքրում է միայն սեփական անձը, շուտով կարող է պատմել միայն իր հիվանդությունների մասին:
10. Սովորեք ուրախանալ հասարակ բաներից, թեկուզ լավ եղանակից կամ թռչունի երգից:
11. Մի շփոթեք շքեղությունը երջանկության հետ:
12. Երբեք մի ասեք՝ ես վախենում եմ:
13. Շռայլ եղեք:
14. Մի հավատացեք դավադրությունների տեսություններին:
15. Մի աշխատեք Ձեր տարիքից երիտասարդ երևալ. ծիծաղելի տեսք կունենաք: Պետք է լավ տեսք ունենալ, բայց տարիքին համապատասխան:
16. Մի դժգոհեք կյանքից: Ընդհանրապես մի դժգոհեք:
Եվ գլխավորը. եթե մարդը զրկված է հումորի զգացումից, նշանակում է՝ հաստատ պատճառ կա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
cluber