Կորոնավարակի կանխարգելման նպատակով իրականացվող ստուգայցերի թիրախում Կենտրոն վարչական շրջանն է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է խստացված վերահսկողությունը՝ միտված կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի պահպանմանը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՍԱՏՄ-ն՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 2-ին ոլորտի Երևանի կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում։
«Նկատվել են որոշ թերություններ՝ կապված հաճախորդների կողմից դիմակ չդնելու հետ, որոնք արագ տեղում շտկվել են: Տնտեսավարողները զգուշացվել են, սակայն արձանագրություններ չեն կազմվել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ստուգայցերը շարունակվելու են: