Մալաթիայի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել
Օգոստոսի 27-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները Հարավարևմտյան թաղամասում հայտնաբերեցին և բաժին բերման ենթարկեցին Սպիտակ քաղաքի 43-ամյա մի բնակչի, որը ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով։
Պարզվեց՝ նա Մալաթիա-Սեբաստիայի և մայրաքաղաքի այլ համայնքներում մի շարք գողություններ է արել։ Խանութներից, բանկից, շտապօգնության կայանից, սննդի ու համակարգիչների սպասարկման կետերից 15 բջջային հեռախոս էր գողացել, մի խանութից, հյուրանոցից ու դեղատնից էլ՝ փող։
43-ամյա տղամարդը ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։