Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 636, մահվան՝ 21 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 636 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 243 386-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 4876 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Սեպտեմբերի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1159 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6035-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 433 է, ընդհանուր առողջացածներինը՝ 227 726, փաստացի բուժվողներինը՝ 9625: Մեկ օրում արվել է 6394 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 554 292 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս