Ամեն ինչ դեռ առջևում է և վերածնունդ լինելու է. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լևոն Տեր Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Վազգեն Սարգսյան,
Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան։ Այս մարդկանց ղեկավարությամբ, առաջնորդությամբ, և նրանց բազմաթիվ նվիրյալ թիմակիցների կյանքի գնով և ջանքերով ազատագրվեց, հռչակվեց, կայացավ և զարգացավ Արցախի Հանրապեությունը։ Հպարտություն, հզորություն, ապահովություն, կայունություն, ոգևորություն ապրեցինք բոլորս։

Նիկոլ Փաշինյան։ Այս մարդու ղեկավարությամբ, և իր թիմի ջանքերով, մենք կորցրեցինք մեր 29 տարիների համազգային կենսագրությունը։ Կորցրեցինք Արցախի Հանրապետության գոյաբանական հենքը, կենսագործունեության տարածքը, հայ ժողովրդի և Հայաստանի անվտանգության ամուր պատնեշը, ապահով և կայուն զարգացման հեռանկարները։ Մենք կորցրեցինք մեր համազգային ոգևորության աղբյուրը, կորցրեցինք մեր հոգևոր-մշակութային հարուստ ժառանգության յուրօրինակ հատվածը։ Մենք կորցրեցինք արյունով պահված և պաշտպանված Հայրենիքի մի մասը։

Մենք կորցրեցինք տնտեսական մի ողջ կարողություն, մենք կորցրեցինք մեր աշխարհաքաղաքական դերը։ Մենք կորցրեցինք մեր հեղինակությունն ու վստահությունը։

Այսօր, շնորհիվ Ռուսաստանի խաղաղապահների և անձամբ նախագահ Պուտինի անձնական ջանքերի, մենք այնուամենայնիվ ունենք մի կտոր Արցախի Հանրապետություն։ Եվ այն հայկական է, հայեցի ու հայալեզու է։

Պայքարը շարունակվում է։

Ամեն ինչ դեռ առջևում է և վերածնունդ լինելու է»։

Տեսանյութեր

Լրահոս