«Մենք վշտացած էինք «Բարսելոնայում» որոշ մարդկանցից»․ ավագ Մեսսի
Լիոնել Մեսսիի հայրը խոսել է ՊՍԺ-ում իր որդու նորամուտի, ինչպես նաև «Բարսելոնայից» հեռանալու մասին:
«Մենք վրդովված էինք որոշ մարդկանցից, այլ ոչ թե «Բարսելոնայից»՝ որպես ակումբ», ասել է Խորխե Մեսսին:
Ֆուտբոլիստի հայրը նշել է, որ իր որդին փարիզեցիների կազմում իր առաջին խաղում «շատ լավ տեսք» ուներ: Նա նաև խոստովանել է, որ իր համար տարօրինակ չէր Մեսսիին տեսնել մեկ այլ մարզաշապիկով. «Ամենևին… Սա կյանք է»։
Հիշեցնենք, որ Մեսսին ՊՍԺ-ում իր նորամուտը նշեց «Ռեյմսի» դեմ Ֆրանսիայի առաջնության 4-րդ տուրի խաղում: Արգենտինացին հայտնվեց երկրորդ խաղակեսի միջնամասում և արդյունավետ գործողություններով աչքի չընկավ։: Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով՝ հօգուտ փարիզեցիների:
Սիրարփի Աղաբաբյան