Բաժիններ՝

Ռոնալդուն կարող է դառնալ «Բարսելոնայի» խաղացող

Պորտուգալացի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով վերջերս է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», կարող էր լինել Լիոնել Մեսսիի փոխարինողը «Բարսելոնայում»:

Ինչպես հայտնում է Catalunya Radio-ն, պորտուգալացի ֆուտբոլիստի ներկայացուցիչները կապ են հաստատել կատալոնացիների հետ՝ Ռոնալդուի «Բարսելոնա» հավանական տեղափոխության վերաբերյալ: Ինքը՝ 36-ամյա խաղացողը, դեմ չէր կատալոնական ակումբ գնալուն, բայց կատալոնական ակումբի ղեկավարները կտրականապես մերժեցին այս տարբերակը: Հիշեցնենք, որ Կրիշտիանուն երկար ժամանակ պաշտպանում էր «Ռեալի» գույները:

Պորտուգալացի հարձակվողը մադրիդյան թիմում հանդես է եկել 2009-2018 թվականներին: Ռոնալդուն երկու անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում և չորս անգամ՝ Չեմպիոնների լիգայում:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս