Պատահար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին
Օգոստոսի 31-ին, ժամը 21:12-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին բախվել են «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված 1993 թ․) և «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1995 թ.)՝ բարձված քարով։
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա․ Կ․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: