
Դիեգո Ռոսի Մարաշլյանը կարող է կարիերան շարունակել թուրքական ակումբում

Ամերիկյան «Լոս Անջելես» ակումբի ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը կարող է կարիերան շարունակել թուրքական «Ֆերենբախչե» ակումբում:
Mlssoccer կայքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ֆուտբոլիստն ավարտին է հասցնում գործարքը և մոտ է «Ֆեներբախչե» տեղափոխվելուն:
Նշվում է, որ ֆուտբոլիստը թուրքական ակումբ կտեղափոխվի վարձավճարով, սակայն «Ֆեներբախչե»-ն նրա տրանսֆերը գնելու հնարավորություն կունենա: