91 միլիոն դրամի գնում մեկ անձից՝ «Շարմ Հոլդինգ»-ից

Էկոնոմիկայի նախարարությունը  հունիսի 6-ին «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ կնքել է 91 միլիոն դրամի մեկ անձից  գնման պայմանագիր՝ Դուբայ-ԷՔՍՊՈ 2020 տոնավաճառների և ցուցահանդեսների կազմակերպման համար։

Վահան Քերոբյանի ղեկավարած նախարարությունը որպես կանխավճար՝  էքսպոն կազմակերպող Շարմ Հոլդինգին վճարել է 44 միլիոն 570 հազար դրամ կանխավճար՝ մինչև հունիսի 30-ը ներառյալ ծառայություններ մատուցելու համար։

90 միլիոն դրամով ընկերությունը էքսպոյի շրջանակներում պատրաստելու է գիտահանրամատչելի, պատմամշակութային, տուրիստական տեսանյութեր, հոլովակներ, գրվելու են սցենարներ, օգտագործվելու են  լեդ էկրաններ՝  Հայաստանը ներկայացնող տեսահոլովակների ցուցադրության համար, օգտագործվելու են  գովազդային վահանակներ, դիզայներական այլևայլ նյութեր։

Էսքսպոյի կազմակերպման համար աշխատելու է սցենարական և ռեժիսորական խումբ,  պարուսույց, բեմադրող նկարիչ և այլն։

Էքսպոյի կազմակերպման համար 10 անձ կմեկնի Դուբայ. նրանց համար պետական բյուջեից կհատկացվի համապատասխան օրապահիկ և գիշերակացով։

Տեսանյութեր

Լրահոս