Փաստացի հոսանքազրկված է Հայաստանի մարզերի զգալի մասը. Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, պատգամավորի թեկնածու Հայկ Մամիջանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ, ըստ չճշտված տվյալների, ընտրությունների ավարտից հետո՝ քվեաթերթիկների հաշվման պահին, հոսանքազրկվել է Հայաստանի մարզերի զգալի մասը։

«Փաստացի, հոսանքազրկված է ՀՀ մարզերի զգալի մասը՝ Տավուշը, Գյումրին, Ապարանը, Արմավիրը, Վանաձորը, Արթիկը։ Ստացվում են տվյալներ, որ իշխանությունները փորձում են իրենց ապօրինի գործունեությունն իրականացնելու համար հոսանքազրկել այլ մարզեր ևս։ Սա չի կարող լինել համընկնում, սա խոսում է այն մասին, որ իշխանությունները գիտակցել են, որ պարտվել են և փորձում են այդ հոսանքազրկումների միջոցով  հասնել իրենց արդյունքին»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930