
«ԱԱԾ-ն խուզարկել է Մասիսի քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու Դավիթ Համբարձումյանի բնակարանը»
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայկ Մամիջանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, իր բնորոշմամբ, աղաղակող փաստեր։
«Առաջինը՝ քիչ առաջ խուզարկվել է մեր դաշինքի թեկնածու Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի բնակարանը։ Փորձ է կատարվել խուզարկելու նաև նրա մեքենան։ Հիշեցնենք, որ նա որևէ կարգավիճակ չունի։ Նրա միակ կարգավիճակը ամենավտանգավոր կարգավիճակն է՝ նա «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ է։ Սա հերթական անօրինությունն է, որն իրականացվում է գործող ուժի կողմից, իրականացնողն այս պահին ԱԱԾ-ն է»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ շեշտելով, որ Արթիկում առևանգվել են նաև «Պատիվ ունեմ» դաշինքի 2 պատգամավորի թեկնածու և շտաբի 2 աշխատակից։
«Տրամադրվել է տվյալներ, որ նշված անձինք տեղափոխվելու են Արթիկ քաղաք, բայց ԱԱԾ-ն չի տալիս պարզաբանում նրանց գտնվելու վայրի մասին ո՛չ Արթիկում, ո՛չ Գյումրիում»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում