«Կենտրոնական շտաբի համակարգիչն են առգրավել, շտաբի պետերին ուզում են բերման ենթարկել»․ Սիսիանի քաղաքապետ
«Այս պահին խուզարկություններն ավարտվել են, ոչինչ չեն հայտնաբերել»,- ParaTv-ի հետ զրույցում ասել է Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը՝ անդրադառնալով վաղ առավոտյան ոստիկանների կողմից «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում և շտաբի պետերի տներում իրականացված խուզարկությանը։
Սարգսյանի խոսքով՝ ոստիկանները վաղ առավոտյան՝ 7։45-ի սահմաններում են եղել կենտրոնական շտաբում, ներկայացրել են դատարանի որոշումը, ըստ որի՝ խուզարկություն են իրականացրել, իսկ թե կոնկրետ ի՞նչ են փնտրել, Սիսիանի քաղաքապետն ասաց․
«Իբր թե մեր դաշինքի գրասենյակում քվաթերթիկներ կան, որ քվեաթերթիկներ ենք տպել։ Կարծում եմ՝ այս ապիկար իշխանության վերջին սադրանքներն են, բոլորս էլ հասկանում ենք․ քվեաթերթիկ տպելու նպատակը ո՞րն է»։
Չնայած նրան, որ խուզարկությունն ավարտվել է, ու իրավապահները որևէ բան չեն հայտնաբերել․ Սիսիանի քաղաքապետն ասաց, որ կենտրոնական շտաբի համակարգիչն են առգրավել, իսկ շտաբի պետերին ուզում են բերման ենթարկել Երևան․
«Այս պահին այս պրոցեսն է ընթանում։ Ես կոչ եմ անում մեր Սիսիանի ժողովրդին, որ սադրանքի չտրվեն, կատարեն իրենց ճիշտ ընտրությունը՝ դեպի ուժեղ Հայաստան»։
Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը նկատում է, որ սա ընդամենը սադրանք է, որով փորձում են խաթարել շտաբների աշխատանքը․
«Համոզված են իրենց պարտության վրա, փորձում են սադրանքների դիմել»։
Մանրամասները՝ ParaTv-ի տեսանյութում