«Չագուչ ունեն, թող մեխ մխեն, մի բան կառուցեն․․․»․ Վլադիմիր Գասպարյան

«Քվեարկել եմ հանուն արժանապատվության»,- «Հրապարակի» հետ զրույցում ասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

Հարցին, թե արդյո՞ք մարտի 1-ի վտանգ տեսնում է, Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է․

«Չեմ կարծում․․․ Ես կարծում եմ, որ մեր հասարակության մեջ, գործող իշխանության և ընդդիմության մեջ կան տրամաբանող մարդիկ և թույլ չեն տա խժդժություններ մեր երկրում։ Դա անընդունելի երևույթ է»։

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքում հնչած տարբեր հայտարարություններին, այդ թվում՝ չագուչ, մանգաղ և այլն, Գասպարյանը դա հիմարություն որակեց, ապա ավելացրեց, որ լուրջ չի ընդունում նման բաները։

«Չագուչ ունեն, թող մեխ մխեն, մի բան կառուցեն։ Չագուչը սպառնալիքի գործիք չի կարող լինել, դա վարպետաց գործիք է․․․»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վլադիմիր Գասպարյանը քվեարկել է Երևանի կենտրոնի 9/21 ընտրատեղամասում։ Մի քանի րոպե համակարգը չէր ճանաչում Վլադիմիր Գասպարյանի մատնահետքը։

Մանրամասները՝ «Հրապարակի» տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս