
Արմեն Չարչյանը ձերբակալվել է

168.am-ի տեղեկություններով՝ բերման է ենթարկվել «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանը:
Լուրը մեզ հետ զրքւյցում հաստաեց վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
«Փաստացի արգելանքի տակ է վերցվել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր Փաստերի ստուգման հարթակը տեսանյութ էր հրապարակել այն մասին, որ Արմեն Չարչյանը իր աշխատակիցներին ասում է, որ պարտադիր պետք է մասնակցեն ընտրության: