«Նիկոլ, դավաճան…»,- Շենգավիթում գոչում էին քաղաքացիները

Նիկոլ Փաշինյանը իր ընտանիքի անդամների, թիմակիցների և աջակիցների հետ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում է:

Երթից առաջ նրան միացավ որդին՝ Աշոտ Փաշինյանը, այնտեղ են նաև Աննա Հակոբյանը և Մարիամ Փաշինյանը:

Տեսանյութում երևում է՝ որոշ քաղաքացիներ լուսանկարվում են Փաշինյանի որդու հետ, ապա անվտանգության աշխատակիցները Աշոտ Փաշինյանին՝ մի քանի կողմիցշրջապատած՝ ուղեկցում են երթի առաջին շարքեր:

Լուսանկարով կարմիր օղակով նշված են անվտանգության աշխատակիցները:

Քաղաքացիներին Փաշինյանի թիմակիցները գլխարկներ և շապիկներ են անվճար բաժանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբից:

Նրանց երթի ընթացքում առջևից քայլում են երիտասարդներով համալրված խմբեր, ըստ տեղեկությունների՝ կան նաև առանց համազգեստների հարյուրավոր ուժային կառույցների աշխատակիցներ:

Ի դեպ, երթի ընթացքում երթին և Փաշինյանի քարոզարշավին չմասնակցող բազմաթիվ քաղաքացիներ գոչում էին՝ «Նիկոլ, դավաճան…»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930