15 միլիոն դոլար՝ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանին առնչվող ընկերությանը

Լոռու մարզում 15 կիլոմետր  ճանապարհի ասֆալտապատման  աշխատանքների վերահսկման ծառայությունները Կառավարությունը  գնել է մեկ անձից՝ դրա համար վճարելով 15 միլիոն դոլար։

Այս մասին Տավուշի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանը։

Ըստ նրա՝ Կառավարությունը շինաշխատանքների տեխհսկողության ծառայությունները գնել է մեկ անձից «Կոքս Քնսալթ» ընկերությունից։

«Ինչո՞ւ մեկ աղբյուրով, այդպիսի նախադեպ ես չեմ հիշում։ Վերհսկողության մասով էլ տոկոսագումարը 2 տոկոսից բարձրացել է մինչև 5 տոկոս՝ զգալիորեն շատ, և այդ ծանրությունը դրվել է բյուջեի վրա։ 15 միլիոն դոլար անցել է այդ ընկերությանը, որն իրականացնում է վերահսկողություն։

Բայց այս ընկերությունը շատ սերտ համագործակցության մեջ է գտնվում մեկ ՍՊԸ-ի հետ, որը կոչվում է «Ճանապարհային նախագիծ»  («Ճաննախագիծ ինստիտուտ».- Ա.Ս.), որի ղեկավարը ոմն Բադալյան Բագրատն է։ Իսկ ո՞վ է Բադալյան Բագրատը. նա հիմա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարն է։ Ահա պոտենցիալ կոռուպցիոն սցենար, որը  պետք է իրավապահ մարմինները հասկանան և ոչ թե ընկնեն ֆեյքերի հետևից»,- ասաց Հակոբյանը։

Նշենք, որ Բագրատ Բադալյանը հանդիսանում է  «Ճաննախագիծ ինստիտուտ» և Դոռզնակ ՍՊԸ-ների տնօրենը։

Բադալյանը միայն 2020 թվականին Վահե Հակոբյանի մատնանշած ընկերությունից ստացել է 143,175,574.00 և 9,800,000.00 շահաբաժին։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս