«Չթողեցին ոստիկանները մոտենամ, ցավդ տանեմ, թող ինձ օգնություն տան, տունս կաթում է… Համարն էլ եմ վերցրել…». Փաշինյանի աջակից

Նիկոլ Փաշինյանի՝ Միխայլովկայից Տաշիր նրան տեսնելու համար եկած համակիրը դժգոհում է. հնարավորություն չի ունեցել իր սիրելի Փաշինյանին տեսնելու: Ոստիկանները թույլ չեն տվել մոտենալ նրան:

«Չթողեցին ոստիկանները մոտենամ, ցավդ տանեմ… Թող ինձ օգնություն տան, տունս կաթում է: Միխայլովկից եմ եկել: Թող ոչ մեկը չընտրվի, մենակ Փաշինյանը ընտրվի, հերիք ա: Համարն էլ եմ վերցրել…»,- ասում է նա:

Տաշիր է եկել պլակատով, «դուխով» գլխարկով, Նիկոլ Փաշինյանի նկարով շապիկով: Ասում է՝ գնել է 4000 դրամով:

Կինը նշում է, որ հավաքին ներկա են նաև Տաշիրի դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ, հիվանդանոցի ու պոլիկլինիկայի աշխատակիցներ, մատնացույց է անում նրանց: Վերջիններս, սակայն, հրաժարվում են զրույցից:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս