Շուրջ 60 գազել ու ավտոբուս «շրջիկ ցուցարարներ»՝ Լոռիում

Այսօր Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է փորձում իրականացնել Լոռու մարզում: Երեկվա շիրակյան ֆիասկոյից հետո, երբ անգամ «շրջիկ» միտինգավորների հավաքագրմամբ իշխող թիմը չկարողացավ քիչ թե շատ մարդաշատության տպավորություն ստանալ, մասնավորապես, Գյումրիում, այսօր ըստ էության որոշել են կրկնապատկել Լոռի մեկնող «աջակիցների» թիվը:

Հիշեցնենք, որ երեկ 168.amգրել էր այն մասին, որ  վարչապետի աթոռը զբաղեցնողը կրկին կազմակերպված ձևով իր հետ «աջակից» աշխատողների մեծ խումբ էր տարել մարզ:

«Երևանից եկած մոտ 40 մեքենա հաշվել ենք տեղում: Ամենապարզ հաշվարկով՝ 150-180 մարդ հետը շրջում են. մայկաներով, գլխարկներով «группа поддержки»-ն է: Ամբողջ բեմադրությունների մեջ մասսայականության ու կեղծ ծափերի իմիտացիան հենց այս խմբերն են ստեղծում»,- ասել էր շիրակյան մեր աղբյուրը:

Այնուամենայնիվ, երեկոյան Գյումրիում բավականին տխուր պատկեր էր, և ինչպես Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքաեպիսկոպոս Աջապահյանի հրապարակած տեսանյութից էր երևում, հանրահավաքի ընթացքում Գյումրիի հրապարակը կիսադատարկ էր:

168.am-ի հավաստի տեղեկություններով՝ այսօր Լոռու մարզի «շրջիկ ցուցարարները» Նիկոլ Փաշինյանի հետ Լոռոու մարզ են մեկնել 42 գազելներով ու 17 ավտոբուսներով: Այսինքն՝ երեկոյան Վանաձորում բացօթյա հանրահավաք անելու համար շուրջ 60 գազել ու ավտոբուս մարդ են տարել հետները:

Ըստ էության մարզային ցանկացած հանդիպման ընթացքում հավաքվածների հիմնական մասը հենց այդ անձինք են, ու չնայած դրան, Սպիտակում բավականին տխուր պատկեր էր:

Տեսանյութեր

Լրահոս