««Էռատո»-ի ղեկավարին պըտի բունկերից հանեին, ականջներից շպրտեին դուրս»․ քաղաքացի
«Ցանկացած քաղաքացի պարտադիր պետք է մասնակցի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին»,- Երևանի կենտրոն վարչական շրջանում ընտրություններին մասնակցելու թեմայով իրականացված հարցման ընթացքում 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացին։ Տղամարդը գերադասեց չասել, թե ում օգտին է քվեարկելու, բայց․
«Համենայն դեպս, ոչ ներկա վիժվածք, «ֆունտիկ» իշխանություններին։ Սրանք օր առաջ, ժամ առաջ պետք է հեռանա՛ն։ Իրանք կատաստրոֆա են, ես, որ երեկ տեսա մեր զոհված զինվորների կադրերը, արյունս սառել էր, ո՞նց կարելի է այդպես վերաբերվել մեր զոհված երեխեքի մարմինների հետ․․․»։
Քաղաքացին ասաց, որ շոկի մեջ է դեռ նոյեմբերի 10-ից, քանի որ պատերազմի ողջ ընթացքում իշխանությունները վստահեցնում էին՝ հաղթելու ենք, բայց պարզվեց՝ գիտակցելով խաբել են ժողովրդին․
«Մեզ անընդհատ կերցնում էին, որ հաղթելու ենք, հաղթելու ենք, հաղթելու ենք, «տագդիգագան» նահանջ է․․․ Սրանք ահավոր դիլետանտ ու տգետ են, երևի իրենց կյանքում 2 գիրք չեն կարդացել, շատ տգետ, անգրագետ, ոչնչություններ են․․․»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի որդուն և կնոջ՝ «Էռատո» ջոկատի հրամանատար Աննա Հակոբյանի պատերազմի դաշտ մեկնելուն, քաղաքացին զայրացած ասաց․
«Ես չեմ կարող ստույգ ասել՝ տղեն կռվե՞լ է, թե՞ չէ, բայց լսելով, ասում են՝ իրենց տեսել են Գորիսում քայլելուց։ Կամ ի՞նչ իրավունք ուներ «Էռատո»-ի ղեկավարը՝ էդ տիկին Աննա Հակոբյանը, գեներալնի շտաբի բունկերում։ Ի՞նչ բարոյահոգեբանական աջակցություն, իմ ուղեղի մեջ չի տեղավորվում, իրան պըտի հանեին, ականջներից շպրտեին դուրս։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքացին կոչով դիմեց ժողովրդին․
«Խնդրում եմ, որ գան քարոզարշավ անեն, դուք լսեք, հարցեր տվեք այդ մարդկանց, ով որ անելու է քարոզարշավը, թող իրենք կետերով ասեն՝ ինչ են ուզում անեն, առաջին կետ, երկրորդ կետ, երրորդ կետ․ հենց նախկին բառը լսեն, հենց լսեն թալան բառը, միանգամից փետն ու քարը վերցնեն ու լարեն էդ մարդկանց, ով որ իրա քարոզը կսկսի նախկիններով ու թալանով․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում