Բաժիններ՝

20.000 դրամի գործ արեցինք, հանեցին՝ 3000 դրամ տվեցին. բազմազավակ ընտանիքը սննդի ու հագուստի կարիք ունի

Բազմազավակ ընտանիքը, որը բնակվում է Արարատի Մրգավետ գյուղում, ունի օգնության կարիք:

«Ապրում ենք դոմիկում, կթվոր էի աշխատում, սակայն գլխի վիրահատությունից հետո չեմ կարողանում այդ աշխատանքը կատարել։ Վերջերս էլ ծնվեց 6-րդ տղաս, ում վիրահատեցինք, քանի որ  որովայնի ճողվածք ուներ: Վիրահատեցինք նաև մյուս որդուս՝ նույն խնդրով: Ունենք վարկեր, որոնք չենք կարողանում վճարել: Ամուսինս աշխատում էր, սակայն կորոնավիրուսի պատճառով աշխատավայրը փակվեց, հիմա էլ գնում, ջերմոցներում ենք աշխատում, սակայն շատ քիչ են վճարում: Մեկը կար՝ 20.000 դրամի գործ արեցինք, հանեցին՝ 3000 դրամ տվեցին, բայց բարիներն էլ են պատահում, օրինակ, երեկ աշխատեցինք, հող փորեցինք՝ 5000 դրամ տվեցին ու որոշ չափով սնունդ: Այս պահին նեղվում ենք հիմնականում սննդի ու հագուստի առումով, չենք կարողանում ապահովել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմինե Բաղդասարյանը:

Գումարով օգնել են մարզպետարանից, 40.000 դրամ տվել է նաև գյուղապետը:

«Խանութներից սնունդը պարտքով էի վերցնում, սակայն հիմա չեն տալիս, ու երեխաներս սոված են»,- նշեց նա:

Պարզվեց՝ 9-ամյա որդին հագուստի բացակայության պատճառով դպրոց չի հաճախում, մյուսները՝ մանկապարտեզ:

Որպես բազմազավակ ընտանիք՝ չեն դիմել նաև բնակարան ստանալու հարցով՝ իրենք տեղյակ չեն, իրազեկող էլ չի եղել:

Սննդով և հագուստով ընտանիքին օգնելու համար ընտանիքի հետ կարող եք կապ հաստատել նշված հեռախոսահամարով 098687326:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս