
Ռոնալդուն իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի մայիսին

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կորոշի իր ապագայի վերաբերյալ այս մրցաշրջանի ավարտից առաջ:
Պորտուգալացին կորոշի՝ կմնա՞ արդյոք ակումբում մինչև մայիս: 36-ամյա հարձակվողը պլանավորում է հանդիպել «Յուվենթուսի» նախագահ Անդրեա Ագնելիի ու «Սպորտինգի» տնօրեն Ֆաբիո Պարատիչիի հետ՝ հայտնելու իր որոշումը:
Նման վերջնաժամկետ սահմանեց ակումբը, որն ամառային տրանսֆերային պատուհանը պլանավորելիս ցանկանում է հստակ իմանալ Ռոնալդուի մտադրությունների մասին: Եթե խաղացողը որոշի հեռանալ, «Յուվենթուսն» ավելի մեծ հնարավորություններ կունենա մեծ գործարքներ կնքելու համար: Միևնույն ժամանակ, այժմ ավելի հավանական է թվում այն տարբերակը, որում Ռոնալդուն կմնա իտալական ակումբում:
Մադրիդի «Ռեալը», ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Յունայթեդը» դժվարանում են պայմանագիր կնքել Ռոնալդուի հետ՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառած ճգնաժամի հետևանքների պատճառով, գրում է Football Italia-ն՝ վկայակոչելով Tuttosport-ին:
Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին Ա Սերիայի 24 խաղերում դարձել է 23 գոլի հեղինակ։
Սիրարփի Աղաբաբյան