«Միգուցե ես շատ զգույշ էի, երբ Հոլանդին ասացի՝ գնալ «Բորուսիա», ոչ թե այլ տեղ»․ Ռայոլա
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալ Մինո Ռայոլան խոսել է իր հաճախորդի մասին:
«Հոլանդի հետ գործերում սխալվեցին: Նա ամեն ինչի հասավ շատ ավելի արագ, քան ինչ-որ մեկը կարող էր պատկերացնել:
Հոլանդն առաջ է անցել իր զարգացումից, առաջ է անցել իր ժամանակացույցից: Գուցե ես շատ զգույշ էի, երբ ասացի նրան՝ գնալ «Բարուսիա», այլ ոչ թե այլ տեղ։
Այս տղան կարող է խաղալ ցանկացած ակումբում, որտեղ որ ցանկանա, նա արդեն այդ մակարդակի վրա է: Եվ ես դրանում համոզված եմ հարյուր տոկոսով, ինչպես բոլորը վստահ են: Եվ նա կարող էր դա անել նախորդ տարի:
Բայց, երևի, անցյալ տարի կային թիմեր, որոնք մտածում էին, որ նա նման բաներ անում է «Զալցբուրգում», այլ ոչ թե այլ տեղ։ Նա առաջ է անցել իր իսկ կանխատեսումներից: Այնպես որ, այո, բոլորը խոսում են Հոլանդի մասին»,- ասել է Ռայոլան:
Սիրարփի Ազաբաբյան