![](/banners/BeFunky-design.jpg)
Կումանը կտրականապես դեմ է Ագուերոյի «Բարսա» տեղափոխությանը
![](https://168.am/wp-content/uploads/2021/03/41122220-0-image-a-46_1617103776214.jpg)
«Բարսելոնայի» ղեկավարությունը հետաքրքրված է հարձակվող Սերխիո Ագուերոյի տրանսֆերը գնելու հարցով, ով հայտարարեց, որ ամռանը կլքի «Մանչեսթեր Սիթին», բայց կատալոնացի մարզիչ Ռոնալդ Կումանը դեմ է գործարքին:
Ըստ Diario Sport-ի՝ 58-ամյա մասնագետը չի փոխել իր դիրքորոշումն արգենտինացի հարձակվողի վերաբերյալ: Մարզիչը չի ցանկանում թիմում տեսնել Ագուերոյին: Կումանը նախընտրում է «Լիոնի» 32-ամյա հարձակվող Մեմֆիս Դեպային, որն այս ամառ նույնպես կդառնա ազատ գործակալ:
Մարզիչը համոզված է, որ Դեպայն ավելի հարմար է «Բարսելոնայի» խաղային համակարգին: Բացի այդ, 25-ամյա հարձակվողը կարող է օգտագործվել տարբեր դիրքերում, ինչը նույնպես դուր է գալիս Կումանին:
Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդվում է, «Բարսայի»՝ Ագուերոյին կամ Դեպային ձեռք բերելու մտադրությունը կապված չէ «Բորուսիայից» Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու ակումբի ցանկության հետ։ Կատալոնացիները ցանկանում են ձեռք բերել երկու նոր հարձակվող:
Սիրարփի Աղաբաբյան