Բաժիններ՝

Հայաստանի ընտրանին Ռումինիայի դեմ խաղում կլինի ամբողջապես կարմիր մարզահագուստով

Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա խաղից առաջ կայացած նախախաղային խորհրդակցության ընթացքում հաստատվել են մրցող թիմերի գույները: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ռումինիայի ազգային հավաքականը դաշտ դուրս կգա սպիտակ, իսկ Հայաստանի ազգային հավաքականը՝ կարմիր մարզաշապիկով:

Մարտի 31-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա ԱԱ 2022-ի որակավորման J խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Ռումինիա հանդիպումը։ Այն կմեկնարկի 20:00-ին: Հանդիպումը կսպասարկեն լատվիացի մրցավարները՝ Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Հարալդս Գուդերմանիսը և Ալեքսեյ Սպասյոնիկովսը։ Չորրոդ պաշտոնյան է Վիտալիս Սպասյոնիկովսը։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Վիտոր Պերեյրան (Պորտուգալիա), պատվիրակը՝ Սվիտլանա Շկիլը (Ուկրաինա)։

Հայաստանի ֆուտբոլի ազգային աշխարհի առաջնության որակավորման փուլի ընտրանին J խմբի առաջատարներից մեկն է: Երկրորդ տուրից հետո Հայաստանի և Գերմանիայի ազգային ընտրանիները երկու հաղթանակից հետո ունեն 6-ական միավոր: 3-ական միավորով 3-4-րդ տեղերը կիսում են Հյուսիսային Մակեդոնիան և Ռումինիան: Իսլանդիան և Լիխտենշտեյնը միավորներ չունեն: Մարտի 31-ին երրորդ տուրի շրջանակներում Հայաստանը կմրցի Ռումինիայի, Լիխտենշտեյնը` Իսլանդիայի և Գերմանիան` Հյուսիսային Մակեդոնիայի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս