Վարույթ է ընդունվել «HALO Trust»-ի կողմից թուրքերին Արցախի ականապատված տարածքների քարտեզը փոխանցելու մասին քրգործը
Մարտի 30-ին Արցախի քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում վարույթ է ընդունվել Արցախի քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածով հարուցված քրեական գործը՝ ս.թ. մարտի 11-ին զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված «The Halo Trust» կազմակերպության կողմից ԱՀ-ում գործունեություն ծավալելու ընթացքում թուրքական հատուկ ծառայություններին Արցախի Հանրապետության ականապատված տարածքների քարտեզը փոխանցելու և դրա միջոցով 44-օրյա պատերազմի ժամանակն Արցախի Հանրապետության պաշտպանական ականապատված տարածքներն անխոչընդոտ հաղթահարելու դեպքի առթիվ:
Արցախի քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է: