«Նախագահները հանդիպել են, երկիրն օրհասական վիճակում է. Հանդիպումը ազդակ է». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախագահները հանդիպել են։

Երկիրն օրհասական վիճակում է։

Հանդիպումը ազդակ է։ Պետք է ամեն ինչ դնել մի կողմ ու փորձել փրկել երկիրը։ Մեր երկրի նախկին ղեկավարները Հայաստանի առջև ծառացած խնդիների ու հանդիպող մարտահրավերների լուծման տարբեր մեթոդներ, իսկ հաճախ նաև հակասական դիրքորոշումներ են հայտնել։

Բայց այդ ամեն միանգամից մղվում է երկրորդ պլան՝ առջնային թողնելով պետականության գոյության համար պայքարը։ Այս ձևաչափը եզակի չէ։ Միավորվել են նաև հազարավոր քաղաքացիներ, քաղաքական ուժեր ,որ փրկեն հայրենիքը։

Սա նշանակում է, որ մեր երկրի հասարական հիերարխիայի տարբեր աստիճաններում զգում են պետության ու հայրենիքի կորստի օրեցօր ահագնացող վտանգը։ Սա նշանակում է, որ միավորման ու միասնական պայքարի անհրաժեշտությունը գիտակցում են բոլորը։ Բոլորը, բացի իշխանությունը զավթած, դավադիր պատերազմ հրահրած և գաղտնի կապիտուլյացիա ստորագրած ստահակները։

Այս իրականությունը գալիս է ամրապնդելու վստահությունը, որ կարևոր չեն ձևաչափերի ընտրությունը, այլ կարևոր է միասնական նպտակը, որը մենք արդեն ձևավորել ենք՝ անկախ ու անվտանգ Հայաստան պետություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031