Ծաղկազարդով Հայ Առաքելական եկեղեցում մեկնարկել են Ավագ Շաբաթվա արարողությունները
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ նշվել է Ծաղկազարդը։
Ծաղկազարդով Հայ Առաքելական եկեղեցում մեկնարկում են Ավագ Շաբաթվա արարողությունները։
Ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կայքի, մարտի 28-ին Մայր Աթոռում կատարվել են Անդաստանի և մանուկների օրհնության, Սուրբ Պատարագ և մանուկների օրհնություն, արարողությունները, ինչպես նաև կկատարվի Դռնբացեքի կարգը։
Ավագ Շաբաթվա ընթացքում նաև կկատարվեն հետևյալ միջոցառումները.
ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ (մարտի 30)
-Հիշատակ տասը կուսանաց – ժամը 17:30-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ – Ս. Վարդան մատուռ-մկրտարանում,
ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (ապրիլի 1)
– Առավոտյան ժամերգություն և Կարգ ապաշխարողաց – ժամը 8:00-ին, Ս. Հովհաննես Մկրտիչ – Ս․ Վարդան մատուռ-մկրտարանում,
– Սուրբ Պատարագ – ժամը 10:30-ին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում),
– Ոտնլվայի կարգ` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի – ժամը 16:00-ին, Ս. Գայանե վանքում,
– Խավարման կարգ – ժամը 19:00-ին, Ս. Գայանե վանքում,
ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (ապրիլի 2)
– Խաչելության կարգ – ժամը 12:00-ին, Ս. Գայանե վանքում,
– Երեկոյան ժամերգություն և Թաղման կարգ – ժամը 17:30-ին, Ս. Գայանե վանքում,
ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (ապրիլի 3)
– Ճրագալույցի Ս. Պատարագ – ժամը 17:30-ին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում),
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (ապրիլի 4)
– Զատկական Հայրապետական Ս. Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում – ժամը 10:30-ին: