Բաժիններ՝

«ՀՀ-ն կանաչ լույս է վառել և արձակել է թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքերը ՀՀ-ի նկատմամբ հետագա գործողությունների համար…». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ-ն մինչ օրս պաշտոնապես չի դիմել ոչ մի պետության, միջազգային կառույցի, որպեսզի սանկցիաներ կիրառեն Ադրբեջանի դեմ մարդասիրական նորմերը խախտելու համար։

ՀՀ-ն մինչև հիմա ոչ մի միջազգային դատական գործընթացի, կամ խորհրդատվության համար չի դիմել ոչ մի միջազգային դատաիրավական համակարգի Արցախում Ադրբեջանի կողմից արգելված զենքերի օգտագործման, մարդասիրական հիմնարկների ռմբակոծման, խաղաղ բնակիչների, հիմնականում ծերերի, ովքեր չեն կարողացել դուրս գալ իրենց տներից, խոշտանգման և սպանելու դեպքերի համար։

ՀՀ-ն միչև հիմա միջազգային առումով անհետևանք է թողել 44-օրյա պատերազմը, որտեղ Ադրբեջանի կողմից կռվել են ահաբեկիչներ, որտեղ նույն ահաբեկիչները զբաղվել են ոչ թե կռվելով, այլ մարդ մորթելով։

Մի խոսքով, ՀՀ-ն կանաչ լույս է վառել և արձակել է թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքերը ՀՀ-ի նկատմամբ հետագա գործողությունների համար․․․ Մահ թուրքին, մահ թշնամուն․․․»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս