Բաժիններ՝

ԱՄՆ-ի զինված ուժերը օգնություն կտրամադրեն Սուեզի ջրանցքում խցանված նավին

ԱՄՆ-ի զինված ուժերը շտապել են Սուեզի ջրանցք՝ այնտեղ խցանված նավին օգնություն տրամադրելու նպատակով: Մասնագետները դեպքի վայր են մեկնել ամերիկյան նավատորմի բազայից, որը տեղակայված է Մերձավոր Արևելքում:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին տեղեկացնում է CNN-ը:

Զինվորականները մտադիր են օգնել տեղից շարժել խցանված Ever Given նավը, որը Չինաստանից Նիդերլանդներ է ուղևորվել, սակայն խցանվել է Սուեզի ջրանցքում: Դեպքը տեղի է ունեցել այս շաբաթվա ընթացքում: Այն ութ քարշակով փորձել են տեղից շարժել, սակայն ապարդյուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս