Բաժիններ՝

Լեհաստանում կորոնավիրուսի սահմանափակումները խստացվել են

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի բարդացման հետևանքով Լեհաստանում մարտի 27-ից գործելու են նոր սահմանափակումներ, որոնք կշարունակվեն մինչև ապրիլի 9-ը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, համապատասխան հայտարարությունը տեղադրվել է երկրի կառավարության կայքում:

Երկրում աշխատանքները դադարեցնելու են գեղեկցության և վարսահարդարման, դաջվածքի սրահները, մանկապարտեզներից կարող են օգտվել միայն այն ընտանիքները, որտեղ կան բժիշկներ, զինվորներ, ոստիկաններ և հրշեջներ: Մյուս բոլոր դեպքերում երեխաները պետք է մնան տանը, ծնողներին կհատկացվեն հավելյալ նպաստներ:

Սպորտային կենտրոնները հասանելի կլինեն միայն պրոֆեսիոնալ մարզիկների համար:

Ուժի մեջ են մնալու ավելի վաղ հայտարարված սահմանափակումները: Քաղաքացիներին խորհուրդ է տրվում մնալ տանն ու հնարավորության դեպքում աշխատել հեռավար: Ողջ երկրի տարածքում պարտադիր է դիմակների կրումը, ռեստորանները, սրճարաններն ու բարերը միայն առաքմամբ են աշխատում: Արգելված է 5-ից ավել մարդու հյուր ընդունել: Մարտի 20-ից երկրում գրեթե ամբողջական լոքդաուն է, փակվել են մշակութային, սպորտային և հանգստի կենտրոնները, խանութներն ու առևտրի կենտրոնները՝ բացառությամբ մթերային խանութների ու դեղատների: Դպրոցներում հեռավար ուսուցման են անցել:

Քաղաքացիների զգալի մասը դժգոհությամբ է ընդունում կառավարության՝ երկրում լոքդաուն հայտարարելու որոշումը:

Երկրում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է շուրջ 2.2 մլն մարդ, մահացել՝ 51 հազարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս