Ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել
Բնապահպանական ոլորտի իրավախախտումների դեմ մշտական պայքար են տանում ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցները։ Հերթական ծառայության ընթացքում, մարտի 23-ին, ժամը 17.20-ին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Դսեղ գյուղի ճանապարհին կանգնեցվել է նույն գյուղի 48-ամյա մի բնակչի վարած «ԳԱԶ-24» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի մեքենան՝ բեռնված փայտանյութով, որի համար վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Նա հայտնել է, թե նույն օրը կեսօրին, Գուգարքի անտառտնտեսության «Ջաղացներ» կոչվող հանդամասում, ինքն է բենզասղոցով հատել մեկ կանգուն թխկի:
Մեքենան տեղափոխվել է Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են: