«Կարող է Փաշինյանը Օնիկ Գասպարյանին էլ առաջարկել է մի քանի միլիոն դոլար, մի լավ առանձնատուն Եվրոպայում կամ ԱՄՆ-ում, և նա մտավ խաղի մեջ, ես չգիտեմ». Շահե Աճեմյան
ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի շուրջ ծավալված գործողություններին և նրա գործելաոճին անդրադառնալով՝ լրագրողների հետ հանդիպմանը ազատամարտիկ Շահե Աճեմյանը նշել է, որ ներքին խոհանոցին չի տիրապետում, սակայն ինչ-ինչ տրամաբանական ենթադրություններ կան իր մոտ: Սա՝ հատկապես այն բանից հետո, երբ Օնիկ Գասպարյանը զորքով չմտավ Երևան, չձերբակալեց Նիկոլ Փաշինյանին, ինչպես ակնկալում էր:
«Բայց որ ուշացավ այս ամենը, ես կասկածներ ունեմ, դա իմ անձնական կարծիքն է, տրամաբանական անձնական ենթադրություններս են, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը կաշառում է բոլորին՝ իր դեպուտատներին, օրինական կաշառքներ է տալիս ոստիկաններին՝ համարյա կրկնակի ավելացնում նրանց աշխատավարձը, կարող է Օնիկ Գասպարյանին էլ առաջարկել է մի քանի միլիոն դոլար, մի լավ առանձնատուն Եվրոպայում կամ ԱՄՆ-ում, և նա մտավ խաղի մեջ՝ ժամանակ շահացնելու համար Նիկոլ Փաշինյանին: Ես չգիտեմ»,- ասաց Աճեմյանը՝ հավելելով, որ չի կարող պատահի, որ մոտ 40 բարձրաստիճան զինվորական, որոնք հայտարարության տակ ստորագրել էին, բոլորն էլ ծախված լինեն:
«Ես հավատում եմ, որ ինչքան այս ամենն այսպես երկարի, նրանցից մեկը վերջն անելու է այն, ինչ պիտի աներ Օնիկ Գասպարյանը, կամ Օնիկը վաղը կանի, ես չգիտեմ: Անելու են այն, ինչ որ պետք է արվի»,- լրացրեց Աճեմյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում