Վարորդները շարունակում են բողոքել գազի, բենզինի գնի բարձրացումից. Արմեն Պողոսյան

ՀՀ վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ 2021թ. փետրվարին, հունվարի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 2.3%-ով։ 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 6.6% և 17.1%-ով, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է, համապատասխանաբար, 5.4% և 6.2% գնաճ: Այժմ բենզինի գինը տատանվում է 390-430 դրամի սահմաններում՝ դեկտեմբեր ամսին արձանագրված 340 դրամի փոխարեն, հեղուկ գազը 200 դրամ է՝ 170-180 դրամի փոխարեն։

Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ շարունակում է բողոքներ ստանալ վարորդներից:

«Մենք չունենք պատկեր, որովհետև քննարկում չենք արել: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի  ղեկավարն ասում է՝ կարող եք միշտ էլ գալ, քննարկենք: Քննարկելը մի բան է, իսկ սիստեմատիկ աշխատելը՝ այլ բան: Հանդիպենք, քննարկենք, հարցը բարձրացնենք, բայց հետո տեսնենք, թե երկու ամիս հետո ինչ է արվել, ու դա վերլուծենք: Նախկինում չափման միավորը ճնշումը և ծավալն էր և բարդությունները շատ էին, ջերմային ռեժիմից կախված՝ ծավալն էլ, քանակն էլ փոփոխման ենթակա էր: Մի քանի տարի է՝ գազը կիլոգրամով է, և վարորդը պետք է նայի այդ ցուցանիշին, և եթե ունի հիմք, որ առաջվա նման չի ապահովում իր երթևեկը, պետք է այդ մասին հայտնի, որ դիմենք և պատասխան ստանանք»,- նշեց Արմեն Պողոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս