Բաժիններ՝

Մեկ մարդ է զոհվել և առնվազն յոթը վիրավորվել Չիկագոյում տեղի ունցած հրաձգության հետևանքով

Մեկ մարդ զոհվել, առնվազն յոթը տուժել է մարտի 26-ին Չիկագոյի (Իլինոյսի նահանգ) հարավում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Այդ մասին հաղորդել է Chicago Sun-Times թերթը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը:

Ինչպես հայտնում է հրատարակութունը, միջադեպը տեղի է ունեցել գիշերը Չիկագոյի շրջաններից մեկում՝ Էշբեռնում:

Չիկագոյի ոստիկանությունիը հայտնել է, որ կեսգիշերից անմիջապես հետո 79-րդ փողոցում առնվազն երկու տղամարդ կրակ է բացել բազմության վրա: Իրավապահ մարմինների տվյալներով՝ 26-ամյա տղամարդը հրազենի վերք է ստացել գլխին, նա մահացել է տեղում: Ինչպես ճշտում է թերթը, բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031