«Կարծում եմ՝ մենք Սյունիքում ունենք լրջագույն խնդիրներ». Գոռ Գևորգյան

ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանն առհասարակ չի կարծում, որ պետք է մեկնաբանի Թուրքիայից հնչող որևէ մեկնաբանություն, որոնք վերաբերում են Հայաստանի ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններին։

«Մեզ հակառակորդ և թշնամական տրամադրվածություն ունեցող բոլոր պետությունների կողմից դրսևորումները՝ ուղղված Հայաստանին ու Արցախին, պետք է արժանանան պատշաճ արձագանքի ու պատասխանի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գոռ Գևորգյանը։

Ըստ նրա, բացասաբար է վերաբերվում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ որևէ հարաբերություն ունենալու վերաբերյալ մտքերին, հայտարարություններին։

«Առնվազն մտահոգիչ է այս պահի դրությամբ խոսել որևէ տեսակի շրջափակումների մասին, որովհետև մենք ունենք լրջագույն անվտանգային խնդիրներ՝ մեր պետության սահմանների հետ կապված, և այս պարագայում մեզ հակառակորդ ու թշնամական կեցվածք ունեցող երկրների հետ քննարկել որևէ տարանցիկ փոխադրումների և այլ հարցեր, կարծում եմ՝ ժամանակավրեպ է»,- հավելեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է  Սյունիքի անվտանգությանը և իշխող թիմի տարբեր ներկայացուցիչների հայտարարություններին, թե Սյունիքն անվտանգ է, Գոռ Գևորգյանը շեշտեց. «Կարծում եմ՝ մենք Սյունիքում ունենք լրջագույն խնդիրներ՝ ընդհանուր անվտանգային համակարգի համատեքստում, քանի որ շփման գիծը դարձել է անմիջական, այս առումով այստեղ պետք է հսկայածավալ աշխատանք կատարել»,- ընդգծեց Գոռ Գևորգյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս