Հայաստանի ընտրանին Լիխտեյնշտեյնի դեմ խաղում կլինի ամբողջապես սպիտակ մարզահագուստով
Աշխարհի առաջնության ընտրական փուլի Լիխտենշտեյն-Հայաստան խաղից առաջա կայացած նախախաղային խորհրդակցության ընթացքում հաստատվել են մրցող թիմերի գույները: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Լիխտենշտեյնը կխաղա կարմիր-կապույտ-կապույտ մարզահագուստով, իսկ Հայաստանը՝ ամբողջովին սպիտակ:
Մարտին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում:
Մարտի 25-ին՝ ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով)՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը:
Մարտի 28-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը: