«Մինչև այս երկրում բարոյական կառավարություն չստեղծվի, չարժե զբաղվել քաղաքականությամբ». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար շատ կուսակցություններից է առաջարկներ ստացել, քննարկումների չի գնացել, քանի որ նպատակահարմար չի գտել, ավելին՝ այս պահին նպատակահարմար չի գտնում շարունակել  զբաղվել քաղաքականությամբ։

«Մինչև այս երկրում բարոյական կառավարություն չստեղծվի, չարժե զբաղվել քաղաքականությամբ։ Իհարկե, գիտեմ, որ բարոյական քաղաքական ուժերն են ստեղծում բարոյական կառավարություն, փաստացի այն ուժերը, որոնք մինչև օրս ստեղծվել են, այդ ուժերը բարոյական քաղաքականություն չունեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սոֆյա Հովսեփյանը։

Թե որ քաղաքական ուժերից է ստացել առաջարկ, պատգամավորը չցանկացավ անուններ հնչեցնել։

Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ Սոֆյա Հովսեփյանը և «Իմ քայլը» խմբակցությունը լքած մյուս պատգամավորները աչքի չեն ընկել իրենց ակտիվությամբ, պատգամավորն ասաց, որ չի ցանկանում անդրադառնալ այդ հայտարարությանը։

«Գիտեք, ամբողջ խնդիրը որն է, ես եմ քաղաքական ուժի վարքագծից նեղված դուրս եկել, փոխանակ ես շատ վրդովված վարքագիծ դրսևորեմ, իրենք են վրդովվել։ Խորհուրդ կտամ անգամ քայլ չանել, այս հասարակությունը շատ լավ տեսել է, և եթե ես մշտապես չեմ բարձրաձայնում, թե այդ օրն ինչ արեցի, դա չի նշանակում, որ այդ գործողության արդյունքը չեն զգացել մարդիկ։ Այդ պատճառով էլ խորհուրդ կտամ չխոսեն, եթե պետք է խոսեն, ապա շատ կտուժեն»,- շեշտեց պատգամավորը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031