Բաժիններ՝

Մբապեն ու Նեյմարը չեն ցանկանում երկարաձգել պայմանագրերը ՊՍԺ-ի հետ

ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Նեյմարի ու Կիլիան Մբապեի ապագան մնում է անորոշ:

El Chiringuito հեռուստաընկերության հաղորդմամբ, երկու  հարձակվողներն էլ չեն ցանկանում նոր պայմանագրեր կնքել ֆրանսիական ակումբի հետ: Երկու խաղացողների գործող պայմանագրերի ժամկետը կլրանա 2022 թվականի ամռանը:

Ավելի վաղ պնդում էին, որ Նեյմարը մոտ է ՊՍԺ-ի հետ նոր 5-ամյա պայմանագիր կնքելուն:

Ընթացիկ մրցաշրջանում Լիգա 1-ի 12 խաղում Նեյմարը դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Մբապեն Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 25 խաղ, խփել 20 գնդակ և կատարել 6 գոլային փոխանցում:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս