Բաժիններ՝

Հայտնի է՝ որքան կմնա Կումանը «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կշարունակի աշխատել թիմի հետ:

Ինչպես հաղորդում է Marca-ն՝ վկայակոչելով կատալոնական TV3 հեռուստաալիքը, այս երեքշաբթի օրը Կումանը հանդիպում է ունեցել «Բարսելոնայի» նորընտիր նախագահ Ժոան Լապորտեի հետ: Նրանք պայմանավորվել են հոլանդացի մասնագետի ապագայի շուրջ։ Հաջորդ մրցաշրջանում նա կշարունակի աշխատել թիմի հետ:

Հանդիպմանը ներկա էին նաև «Բարսելոնայի» մարզական տնօրեն Մատեու Ալեմանին և տեխնիկական տնօրեն Ռամոն Պլանեսը: Ղեկավարությունը վստահում է Կումանին:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031