Վաղվանից ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով
Հանրապետության տարածքում՝
Մարտի 24-ի ցերեկը, 25-ին, 27-ին շրջանների զգալի մասում, 26-ի ցերեկը, առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ, 24-ի ցերեկը առանձին հատվածներում ինտենսիվ։ Մարտի 26-ի գիշերը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ, 24-ին՝ 20-25մ/վ։
Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը, 25-28-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 24-ի ցերեկը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, 26-ի երեկոյան ժամերին, 27-ին սպասվում են տեղումներ՝ բարձրադիր վայրերում ձնախառն անձրևի տեսքով։ Մարտի 26-ի գիշերը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի մարտի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 24.100C (2006 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` -5.40C (2005 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 8.00C