«Մենք դեռ աշխատում ենք հարաբերությունների կարգավորման վրա և փորձում ենք փրկել դրանք»
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու նրա ընկերը՝ բասկետբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը, մեկնաբանել են իրենց բաժանման մասին լուրերը: Նրանք TMZ- ին հայտնել են, որ լրատվամիջոցների հաղորդագրությունները «ոչ կոնկրետ» են:
«Մեր բաժանման մասին բոլոր հաղորդագրությունները ոչ կոնկրետ են: Մենք դեռ աշխատում ենք հարաբերությունների կարգավորման վրա և փորձում ենք փրկել դրանք»,- ասել է զույգը:
Ընդգծվում է նաև, որ «ոչ մի երրորդ կողմ» ներգրավված չէ Լոպեսի և Ռոդրիգեսի խնդիրների մեջ: Այսպիսով, փեսացուին դավաճանելու մասին խոսակցություններն անհիմն են:
Հիշեցնենք, որ Հոլիվուդի նոր զույգի` 41-ամյա Ալեքս Ռոդրիգեսի և 47-ամյա Ջենիֆեր Լոպեսի մասին սկսել էին խոսել մարտի սկզբին։
Լոպեսի հասնդեպ իր կրքոտ սիրո մասին Ալեքս Ռոդրիգեսը պատմել էր The View շոուի եթերում: Նա նշել էր, որ Լոպեսը զարմանալի աղջիկ է և կյանքում իր հանդիպած ամենախելացի մարդկանցից մեկը: