«Այսօր բոլոր տեղերը հստակ երևում են. թեկուզ մեկ ադրբեջանցու մոլորման փաստ չի արձանագրվել». Վահրամ Պողոսյան

168.am-ին տեղեկություն էր հասել, որ մոտ քսան օր առաջ Վանք գյուղի հատվածում  10-15 հոգանոց ադրբեջանական խումբ է մոլորվել, ՊԲ զինծառայողները բռնել էին նրանց, սակայն «վերևների» հրամանով բաց են թողել:

Մեզ փոխանցված տեղեկության իսկությունը փորձեցինք ճշտել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանից: Նա հերքեց այս տեղեկությունը՝ ասելով, որ Արցախում որևէ հատվածում թեկուզ մեկ ադրբեջանցու մոլորման կամ անցնելու դեպք չի արձանագրվել վերջին մեկ ամսում, տվյալ դեպքում:

«Արցախի սահմանները պաշտպանված են ՊԲ զինվորների շնորհիվ և ռուս խաղաղապահների աջակցությամբ: Այսինքն, բնակչության անվտանգությունն ապահովված է: Ի դեպ, Վանք գյուղը բավականին խորքում է, և այնտեղ մտնելու համար նախ պիտի մեր առաջնագիծն անցնել, հետո ոստիկանական կետեր կան, երկրորդ՝ այսօր բոլոր տեղերը հստակ երևում են, բոլորը գիտեն՝ որտեղով կարելի է անցնել, որտեղով՝ չի կարելի»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031