Բաժիններ՝

Ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Մարտի 16-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ վանաձորցի 60-ամյա մի տղամարդ տանը և օժանդակ շինություններում ապօրինի զենք-զինամթերք է պահում:

Ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ, ճշտվեց տեղեկությունը և մարտի 19-ին, Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ, կատարվեց խուզարկություն։ Տղամարդը ներկայացրեց երկփողանի հրացան և 18 փամփուշտ, իսկ խուզարկությամբ արհեստանոցի սեղանի դարակից հայտնաբերվեց ատրճանակի նմանվող առարկա:

Տղամարդը հայտնել է, որ և՛ ներկայացվածը, և՛ հայտնաբերվածը պատկանում են հորը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031